Դու ոտք ես դրել “Տուրիզմի հայկական ինստիտուտի” շեմին , ուրեմն դու արդեն ոտք ես դրել մի հետաքրքիր ու հեքիաթային աշխարհի շեմին , որը կոչվում է տուրիզմ։ Գուցե քեզ մոտ դեռևս տարակուսանքներ կան , գուցե դու դեռևս մտածում ես թե արդյոք ճի՞շտ ընտրություն ես կատարում։ Համարձակ գնա առաջ։ Այստեղ ավելի քան որևէ այլ տեղ կարող ես գտնել այն ինչի մասին երազել ես , որովհետև տուրիզմը դա երազանքների իրականացում է , տուրիզմը դա ընկերություն է , տուրիզմը դա սեր է ու երջանկություն ․․․ Ես ուզում եմ պատմել քեզ այն հաստատության մասին , որը կոչվում է “Տուրիզմի հայկական ինստիտուտ” , որի հետ դու փորձում  ես կապել քո կյանքի լավագույն մասի մի քանի տարիները։ Ինստիտուտ ընդունվելուց հետո , դու կհայտնվես մի միջավայրում , որը կդառնա քո երկրորդ ընտանիքը։ Քեզ կդասավանդեն դասախոսներ․ որոնք պրոֆեսիոնալ գիտելիքներից բացի կփոխանցեն քեզ մարդկային մնայուն արժեքներ , որոնցով դու հաստատուն ու համարձակ կկարողանաս քայլել կյանքում։ Իսկ տուրիզմի ասպարեզում ձեռք բերված գիտելիքներով դու հնարավորություն կունենաս աշխատել այն բազմաժանր , բազմաբովանդակ ու անընդհատ զարգացող ոլորտում , որը կոչվում է տուրիզմ։ Դու կլինես պահանջված , որովհետև քեզ նման մասնագետներ շատ քիչ կլինեն , ոչ միայն Հայաստանում , այլև աշխարհում։ “Տուրիզմի հայկական ինստիտուտը” միակն է Հայաստանում և տարածաշրջանում , որը տալիս է պրոֆեսիոնալ տուրիստական կրթություն։ Մյուս ԲՈՒՀ-երի տուրզմի ֆակուլտետները , դրանք ընդամենը ԲՈՒՀ-ի մասնագիտություններից մեկն են։ Ինստիտուտի ղեկավարությունը, ուսումնական մասի աշխատակիցները միշտ պատրաստ են օգնել քեզ ցանկացած հարցում, իսկ ինստիտուտի տնօրենի դռները միշտ բաց են քեզ համար , որի հետ դու ցանկացած ժամանակ կարող ես քննարկել ոչ միայն քո ուսումնական , այլև անձնական խնդիրները։ Ինստիտուտի մասին սպառիչ տեղեկություններ դու կարող ես ստանալ ինստիտուտի կայքում , իսկ ես ուզում եմ ավարտել խոսքս հետևյալ բառերով․Մենք սպասում ենք քեզ։

Սիրով՝

“Տուրիզմի հայկական ինստիտուտի “ ռեկտոր                                           Արսեն Բալասանյան