ՌՏՄԱ-ի մ/ճ Տուրիզմի հայկական ինստիտուտը և «Շուշիի տեխնոլոգիական համալսարան»հիմնադրամի քոլեջը համատեղ կնքեցին համագործակցության հուշագիր

ՌՏՄԱ-ի մ/ճ Տուրիզմի հայկական ինստիտուտը և «Շուշիի տեխնոլոգիական համալսարան»
հիմնադրամի քոլեջը համատեղ կնքեցին համագործակցության հուշագիր:
Հուշագիրը կնքվեց ինստիտուտի և քոլեջի տնօրենների կողմից դասախոսական անձնակազմի և ուսանողների
ներկայությամբ:
Քոլեջի ուսանողների համար կազմակերպվեց այց Տուրիզմի հայկական ինստիտուտ և անցկացվեց բաց դաս
«Արշավայաին տուրիզմ» թեմայով: