Տուրիզմի հայկական ինստիտուտը (ՀՏԻ) Ռուսաստանի Դաշնության խոշորագույն ԲՈՒՀ-ից մեկի՝ Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի (ՌՏՄԱ) մասնաճյուղն է։
Իր ուսումնական գործունեությունն իրականացնում է սկսած 2002 թվականից։ Սա միակ ԲՈՒՀ-ն է Հայաստանում և տարածաշրջանում, որը բարձրագույն մասնագիտական տուրիստական կրթություն է տալիս զբոսաշրջության կառավարման ոլորտում։
Студенты получают реальную возможность развивать профессиональные навыки.
Институт также поддерживает студентов с трудоустройством.
Ինստիտուտի նպատակներն ու խնդիրները.
• Զբոսաշրջության մասնագիտական բարձրակարգ կրթական ծրագրերի և կրթական գործունեության կազմակերպման եվրոպական համակարգի ներդրում
• Լինել մրցունակ զբոսաշրջության շուկայում
• Նպաստել /Լրացնել/ Հայաստանի զբոսաշրջության շուկայում որակյալ կադրերի պահանջարկի բավարարմանը
• Հայաստանը արժանի կերպով ներկայացնել միջազգային շուկայում և նպաստել Հայաստանի՝ որպես զբոսաշրջային երկրի գրավչության զարգացմանը:
Ուսանողները պրակտիկա են անցնում տուրիստական ընկերություններում, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության հյուրանոցային համալիրներում, ինչպես նաև արտասահմանյան երկրներում (Հունաստան, Կիպրոս, Թունիս, Եգիպտոս, Բուլղարիա և այլն):
Ուսանողները ստանում են մասնագիտական հմտություններ զարգացնելու իրական հնարավորություններ։
Ինստիտուտն աջակցում է նաև աշխատանքի տեղավորմամբ ուսանողներին: