Գրադարանը հիմնադրվել է ինստիտուտի հետ միաժամանակ 2002 թվականին։ Գրադարանի հավաքածուն ներառում է տարբեր տեսակի հայրենական և արտասահմանյան հրատարակություններ (գիտական, կրթական, գեղարվեստական գրականություն), ՌՏՄԱ և ՀՏԻ հրատարակություններ, սկավառակներ (CD), ինչպես նաև տարբեր պարբերականներ /հրատարակություններ/։

Իր գործունեության մեջ ՌՏՄԱ-ի մասնաճյուղ՝ ՀՏԻ-իի գրադարանը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենքներով.

«Կրթության մասին» և «Մշակույթի մասին Ռուսաստանի Դաշնության օրենսդրության հիմունքները», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին», «Գրադարանավարության մասին» և ինստիտուտի կառավարման մարմինների ակտի համաձայն։

Հիմնադրամը, որն ընդգրկում է տարբեր ոլորտների գրականություն՝ հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ռուսաստանի Դաշնության պահանջները, հագեցած է հետևյալ առարկաների գրականությամբ.

մարդասիրական և սոցիալ-տնտեսական (պատմություն, հոգեբանություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն, մանկավարժություն, քաղաքագիտություն, օտար լեզու)

բնական գիտություններ (մաթեմատիկա, էկոլոգիա, ինֆորմատիկա, համակարգչային ծրագրեր)

ընդհանուր մասնագիտական (մենեջմենթ, մարքեթինգ, տնտեսագիտության տեսություն, հաշվապահություն, իրավունք)

մասնագիտական (տուրիզմ)։

Լրացուցիչ գրականությունան մեջ ներկայացված է.

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրական ակտերի, կարգավորող փաստաթղթերի և օրենսգրքերի ժողովածուներ

պարբերականներ զանգվածային կենտրոնական և տեղական հասարակական-քաղաքական հրապարակումներ

արդյունաբերության վերաբերյալ գիտական պարբերականներ,որոնք ներառում են իրականացվող կրթական ծրագրերի բնութագիրը

տեղեկանք և մատենագիտական հրապարակումներ

գիտական գրականություն   

Ուսումնական ծրագրի բոլոր առարկաների համար գրադարանն ունի ուսումնական ձեռնարկներ, որոնք պարունակում են առաջարկվող ուսումնական և ուսումա-մեթոդաբանական գրականության ցանկեր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ռուսաստանի Դաշնության պահանջներին համապատասխան:

Գրադարանի հավաքածուն մշտապես համալրվում է ուսումնական գրականությամբ, Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության, Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և տուրիզմի ոլորտների կողմից վավերացված և հաստատված՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կրթական և մեթոդական միավորումների և գործադիր այլ դաշնային մարմինների, ինչպես նաև էլեկտրոնային դասագրքեր և ծրագրեր:

Ուսանողների համար հասանելի է էլեկտրոնային գրադարան։

Գրադարանը իրականացնում է մշակութային, կրթական և ցուցադրման /ցուցադրության/ աշխատանքներ. կազմակերպում է թեմատիկ պատկերազարդված գրքերի ցուցադրություններ՝ նվիրված հանրապետության տարբեր իրադարձություններին և ինստիտուտի կյանքին: